Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
![]() Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 7 միավորով դարձյալ երրորդ տեղն է զբաղեցրել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ոսկե մեդալի արժանացած ֆրանսիացի շախմատիստին նա զիջել է ընդամենը կես միավորով: Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալին արժանացել է Բենիկ Աղասարովը: Մ18 տարեկան աղջիկների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էր աշխարհի Մ18 տարեկանների և Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում Մկրտչյանն առավելության է հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և առաջնությունն ավարտել՝ վաստակելով 9 հնարավորից 8,5 միավոր: Մարիամ Մկրտչյանն այս տարի՝ ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։ |

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
86102.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
44502.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
24301.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
22801.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
17001.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21501.06.2026, 00:42
