«Մեղրիում 200 դրամով գնած արքայանարինջը Երևանում 1200 դրամ է». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Նկարն այսօր է արված՝ Երևանում։ Երեկ չէ առաջին օրն էլ Մեղրիից էին զանգել։ - Կարալյոկը տանող չկա։ Մեծը, ոչ տտիպը, քաղցրը 200 դրամով ենք տալիս, մանրը, փոշոտվածը, շոկոլադը՝ 600-650 դրամով։ Այս տեսակը շատ չի պատահում, դրա համար է գինը բարձր։ Իսկ 200 դրամանոց մեղրի նման Մեղրու կարալյոկն էլ մեկ է, բեռնատարներ չեն գալիս, որ տանեն։ Այլ միայն հատուկենտ փոքր մեքենաներով են գալիս առնում։ Սա մեր խոսակցության մի մասն է, որ մեղրեցի ծանոթներիս հետ մի քանի օր առաջ ունեցա։ Իսկ շուկայում կարալյոկը կամ գրականով՝ արքայանարինջը, տեսեք՝ 1200 դրամ է։ Գնելուց պարտադիր ասում են, թե Մեղրիինն է։ Ամենասիրածս մրգերից է, որ առավոտ արթնանամ ու սուրճի հետ վայելեմ։ Բայց Երևան է հասնում ապուպապուս գների։ Իսկ մեղրեցիներն ասում են՝ կարալյոկի այգիներն անթիվ են, բերքը՝ առատ, առողջ, քաղցրահամ։ Ինչի՞ բա չեն մթերում, արտահանում։ Էս հարցերին նախկինում Գյուղատնտեսության նախարարությունը գուցե պատասխաներ, իսկ հիմա ոչ մեկը պատասխանատու չի ագրարային ոլորտի կազմակերպման համար։ Ա՛յ սենց անկազմակերպ ու բարդակն է գնաճն թույլ տալիս»։ Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06