Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Սլովենիայի մրցաշարում
![]() Հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում մասնակցել են «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և 9 մեդալ նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։ Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը․ բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացել է արծաթե մեդալին։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ Եվս 4 հայ բռնցքամարտիկ՝ 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներն ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկներ են մասնակցել։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը: Աղբյուրը` ԿԳՄՍՆ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
