Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
![]() Իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։4 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուին և դարձավ ոսկե մեդալակիր։ Արսեն Հարությունյանը, կարելի է ասել, մեկ շնչով հասավ մինչև մրցումների կիսաեզրափակիչ։ Նախ մեր մարզիկը 10։0 հաշվով հաղթեց եգիտպացի Յուսեֆ Էիսային, ապա նույն հաշվով առավելության հասավ Պուերտո Ռիկոն ներկայացնող Ջոզեպ Սիլվայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9։3 հաշվով հայ ըմբիշը հաղթանակ տոնեց ղազախ Ասիլ Աիտակինի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Հարութունյանին բավականին դժվար գոտեմարտ էր սպասվում վրացի Ռամազ Թուրմանիձեի հետ, բայց որպես այդպիսին այդ գոտեմարտը դժվարին չես անվանի Արսենի համար, որովհետև երկու մրցափուլերում էլ մեր ըմբիշը լուրջ առավելություն ուներ, ու ի վերջո նրա հաղթանակը գրանցվեց՝ 13։4 հաշվով։ ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

