Անի Հովսեփյանը հռչակվեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում։ Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը չեմպիոնական տիտղոս է նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում, որն անկասկած բռնցքամարտի Հայաստանի ֆեդեացիայի ճիշտ, սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Հայ մարզուհիներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնում Անի Հովսեփյանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ գրագետ մենամարտեր անցկացրած հայ մարզուհին փայլեց նաև եզրափակիչում։ Մեր մարզիկի մրցակիցը բռնցքամարտում առաջատար դպրոցների թվին դասվող իռլանդական դպրոցի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդն էր։ Հենց առաջին իսկ ռաունդից Անին հաստատեց, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է ու ռաունդը շահեց 5։0 հաշվով։ Երկրորդ ռաունդում մրցակիցը փոխեց մարտավարությունը, բայց Անին դրան էլ էր պատրաստ ու 3։2։ Վերջին ռաունդում հայ մարզուհին գործեց արդեն հաղթողի դիրքից ու մրցակցին լիովին թելադրեց իր կամքը։ Արդյունքում վստահ հաղթանակ 4:1 հաշվով և Անի Հովսեփյանը բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունների առաջին հայ չեմպիոնուհին է»։ Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
