Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Հայաստանը բռնցքամարտի կանանց ԵԱ-ում եզրափակիչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում

859
Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 19:41
Հայաստանը բռնցքամարտի կանանց ԵԱ-ում եզրափակիչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Հայաստանը եզրափակիչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկներից ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: Կիսաեզրափակիչում Անի մրցակիցը տանտերերի՝ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչն էր:
Թեպետ մարզադահլիճում Ռադունովիչի երկրպագուները մեծ աջակցություն էին ցուցաբերում, բայց հայ մարզուհին ոչ մի շանս չտվեց մրցակցին: Չեռնոգորիայի ներկայացուցիչը քիչ թե շատ դիմադրեց միայն առաջին ռաունդում: Նա փորձում էր մերձամարտի բռնցվել, բայց Անիի մի քանի ուժգին հարվածից հետո ստիպված էր փոխել մարտավարությունը:
Երկրորդ ռաունդում մեր մարզուհու առավելությունը շատ ավելի մեծ էր: Անին ռինգում արեց այն ինչ ցանկացավ, իսկ ուժգին հարվածաշարից հետո մրցավարը հաշիվ բացեց:
3-րդ ռաունդում հայ մարզուհին շարունակեց նույն տեմպով և շատ վստահ հաղթանակ 5:0 հաշվով: Ընդ որում մրցվարներից երկուսը մեզ հաղթանակ շնորհեցին 30:25 հաշվով: Եզրափակիչում Անիի մրցակիցը իռլանդացի Քրիստինա Դեսմոնդն է»: