Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում

1338
Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 22:42
Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է. «Հայաստանը 3-րդ մեդալն ապահովեց Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև մեր ընտրանու լեգիոները՝ Եկատերինա Սիչևան:
54 կգ քաշային մարզիկին ¼ եզրափակիչում շատ բարդ մրցակից էր բաժին հասել: Ֆին Վիլմա Վիտանեն առաջին իսկ ռաունդից գրոհում էր ու փորձում առաջին համարով գործել: Մեկնարկային ռաունդը ֆին բռնցքամարտիկը շահեց 4:1 հաշվով: Երկրորդում Եկատերինան սկսեց ավելի գրագետ պաշտպանվել ու մրցակցին բռնել սեփական գրոհների վրա: Արդյունքում նույն 4:1 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ չեմպիոնական ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելի թարմ տեսք ուներ, իսկ մրցակիցն արդեն ուժասպառ էր եղել: Սիչևան կարողացավ ավելի շատ նպատակային հարվածներ հասցնել ու մենամարտը հաղթեց 3:2 հաշվով: Մեր մարզիկը նաև ապահովեց առնվազն բրոնզե մեդալ»: