«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարում առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը
![]() «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Մրցաշարում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, և ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը՝ նույնքան միավորով: Լոբանովը լրացուցիչ ցուցանիշով դարձել է մրցաշարի հաղթող։ Տեղեկացնենք, որ մրցաշարում միանգամից 9 շախմատիստներ վաստակել են 6.5 միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով 3-րդ մրցանակին արժանացել է Իրանը ներկայացնող Ամիրեզա Փուրամեզանային: Բ խմբում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց են տվել Նվարդ Հայրապետյանն ու Մարիամ Խաչատրյանը՝ համապատասխանաբար 7 և 5.5 միավորներով: Մ-10 տարեկանների խմբում 6 միավորով լավագույնը Տիգրան Համբարձումյանն է: Բ խմբում լավագույնն Էդգար Բրուտյանի արդյունքն է՝ 8 միավոր: Եռյակում են նաև Արամ Պլուզյանն ու Մարկ Բասենցյանը: Ուժեղագույնների խմբում կանանց շրջանում լավագույն 2 արդյունքները Պրիյանկայինն ու Օլգա Պետրուխինայինն էին: Ուժեղագույնների խմբի լավագույն տասնյակում են հայտնվել Կլեմենտի Սիչևը, Քրիստոֆ Սոշակին, Գուպտա Սանկալպը, Փուր Աղա Բալա Ամիրեզան, Արման Հակեմին, Ալեքսեյ Գոգանովն ու Դավիթ Պառավյանը: Մ-2300 վարկանիշ ունեցողների շրջանում հաղթել ու մրցանակի է արժանացել Ալեքսա Սահակյանը: 50-ից բարձր տարիքի մասնակիցների ցանկում 5.5 միավորով լավագույնը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է, ում պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով գրավել է 11-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանն էլ 6 միավորով 13-րդն է: «Երևան օփեն» մրցաշարին այս տարի մասնակցել է շուրջ 300 շախմատիստ, որի շրջանակում առաջին տեղը գրաված Մամիկոն Ղարիբյանը լրացրել է գրոսմայստերի նորման: Նշենք, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: |

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
86102.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
44502.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
24301.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
22801.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
17001.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21501.06.2026, 00:42
