Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում

1136
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 21:12
Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: ¼ եզրափակչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել: Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից, մեր մարզուհին մրցակցին պահել է տարածության վրա ու ժամանակին տեղ հասցրել իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Հարությունյանին: Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: