Սլովենիայում կայանալիք միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով
![]() Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությոնյանը, 54 -ում Ջանիկ Սահակյանը, 57-ում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5-ում Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում Նարեկ Զախարյանը, 80-ում Համբարձում Հակոբյանը: 86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
