«Գազպրոմ»-ը հնարավոր է համարում «Հյուսիսային հոսքեր»-ի համար Թուրքիայի տարածքով գազի վերաուղղորդումը
![]() «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հնարավոր է համարել, որ թուրքական հանգույցով կարելի կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած ծավալները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: «Խոսքը բոլոր այն դուրս մնացող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք «Հյուսիսային հոսքեր»-ի վրա միջազգային ահաբեկչության գործողությունների հետևանքով, այդ պատճառով դրանք կարող են նշանակալի ծավալներ լինել», – ասել է Միլլերը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։ Ի պատասխան հարցի, հնարավոր է արդյոք արդյոք ապագա հանգույցով վերաուղղորդել հյուսիսայինն ամբողջ ծավալները, նա պատասխանել է. «Գիտեք, ոչ մի անհնար բան չկա»։ Միլլերը հիշեցրել է, որ «Գազպրոմ»-ն ունի «Հարավային հոսք» նախագծի իրականացմանը նախապատրաստման փորձ։ Նախագիծը դադարեցվել է և ավելի ուշ վերածվել «Թուրքական հոսք»-ի: «Հարավային հոսք»-ն ի սկզբանե նախատեսված էր 63 մլրդ խորանարդ մետր գազի հզորությամբ։ «Այդ պատճառով, եթե խոսենք նույնիսկ գազատարի նախագծման տեխնիկական փաստաթղթերի մասին, ապա «Հարավային հոսք»- ի համար այդ ամենը ժամանակին արդեն արվել է»,- նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքեր»-ի գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Նա այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
|

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
