«ՀՖՖ գործկոմը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյան
![]() Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցն զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015-ին: Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»: Աղբյուրը` Աննա Թադևոսյան |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
45612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
32512.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
73909.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21507.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
16707.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
75307.01.2026, 14:36
