«Ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ». Վարազդատ Հարոյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած 2024թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում․ մրցակիցներն են Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի թիմերը: «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Վարազդատ Հարոյանը։ Եվրո-2024, ընտրական փուլ A խումբ․ Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս։ B խումբ․ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար, C խումբ․ Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա։ D խումբ․ Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա։ E խումբ․ Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա։ F խումբ․ Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, էստոնիա։ G խումբ․ Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա։ H խումբ․ Դանիա, Ֆիլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո։ I խումբ․ Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա։ J խումբ․ Պորտուգալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն։ Ընտրական հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա մարտից նոյեմբեր։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
