Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթեց մրցակցին

933
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 11:18
Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթեց մրցակցին

Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթեց մրցակցին։
Սա հայ բռնցքամարտիկի 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։ Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Տոնականյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր ֆրոլցովն էր, որը պարտություն չուներ պրոֆեսիոնալ ռինգում։ Մեր բռնցքամարտիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն։ 4-րդ ռաունդում հայ մարզիկի հարվածից հետո Ֆրոլցովը տապալվեց։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ կցելով տեսանյութ: