Ելնելով Հայաստանում պատերազմական իրավիճակից՝ DigiTec 2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն
![]() Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով՝ որոշում է կայացվել DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղափոխել 2023 թվականի գարուն։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ, և, որ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսանկյունից՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով, նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։ Գործադիր տնօրենի խոսքով՝ դա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, ընդհակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը։ «Ցանկանում ենք նաև տեղեկացնել մեր համայնքին, որ հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է՝ Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել»,- հավելեց Հայկ Չոբանյանը։ |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
