«Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն». Քերոբյան
![]() Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին էր․ «Մեծ հավանականությամբ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի անկում չենք ունենա, այսինքն՝ կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում, հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին»։ Նախարարը հավելել է՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան. «Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե՛ Վարդենիս, թե՛ Սոթք, թե՛ Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»։ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տնտեսական վնասի մասին նախարարը ասել է, որ դեռեւս չեն հաշվարկել վնասը. «Իհարկե, մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
