Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
![]() ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․ Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այօսր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին: Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը: Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
