Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

2328
Կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ., 20:30
Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաև 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում: