Արսեն Խանջյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն
![]() Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը, որին մասնակցում է Հին աշխարհամասի 24 պետություն, մրցագորգը տրամադրվեց Ազգային հավաքականներին: Ուրախալի է նշել, որ մեր լավագույն մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում պարզապես փայլեց: Տիտղոսակիր սամբիստը /նա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է/ առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, թեև առաջին միավորները սկզբում վաստակել էր մրցակիցը: Երկրորդ գոտեմարտում մեր ըմբիշի հակառակորդը ադրբեջանցի էր, ում Արսենը ընդամենը կես րոպեում տապալեց գետին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ: Երրորդ գոտեմարտը բելոռուս Լեսիակի հետ էր: Հաշիվը 2:1, հօգուտ Արսենի: Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինն էր, ով 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձում էր պահել հաշիվը: Մնում է 1 րոպե, պայքարից խուսափելու համար ռուսին տրվում է հերթական զգուշացումը, Արսենին՝ մեկ միավոր: Սակայն սա բավարար չէ.ման հաշվի դեպքում հաղթանակը կտրվի մրցակցին: Այս ամենը լավ գիտակցելով Արսենը շարունակում է գրոհները և մրցամարտի ավարտից 14 վայրկյան առաջ կատարում գեղեցիկ հնարք ու վաստակում 2 միավոր: Հաշիվը 3:1 է և Արսենը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն: Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը այսօր կարողացավ նվաճել բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացավ արծաթե մեդալի: |

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
86102.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
44502.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
24301.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
22801.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
17001.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21501.06.2026, 00:42
