Կամերային թատրոնը նշում է 50-ամյակը
![]() Կամարային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակները: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով: Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կամերային թատրոնում տեղի կունենա տոնական միջոցառում, որը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը և ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Ասուլիսից հետո տեղի կունենա կարմիր գորգի արարողություն, կներկայացվի յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը: Երեկոյի ընթացքում տեղի կունենան «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին: Օրը կամփոփվի «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտագիտության մրցանակներ կհանձնվեն բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին: Կամերային թատրոնի հարակից տարածքում կբացվի «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը կնվիրվեն թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
