«Սերտիֆիկատներ ստացել է 4000 շահառուներից ընդամենը 21-ը». Ելենա Կիրակոսյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում՝ նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները, արդեն ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում համոզվել են, թե որքանով է իրական բնակարաններ ձեռք բերելու հարցում պետության խոստացած աջակցությունը: Որպես փոխհատուցում առաջարկվող գումարը ոչ միայն բավական չէ տուն գնելու համար, այլև այդ սերտիֆիկատների առկայությունը չի երաշխավորում, որ հնարավոր կլինի հիփոթեկային վարկ ձևակերպել: Ի դեպ, սերտիֆիկատներ ստացել է 4000 շահառուներից ընդամենը 21-ը: Արդյունքում, ստացվում է, որ կառավարության սոցիալական այս ծրագիրը ևս ունի իմիտացիոն բնույթ և կոչված է ինչ-որ չափով հանրությանը մարսեցնել հայրենիքը թշնամուն մաս-մաս հանձելու գործընթացը: Ընդհանրապես, իշխանություններն առաջ են շարժվում հռոմեական «հաց և տեսարաններ» սկզբունքով՝ իշխանությունների վարկանիշին հարվածող, հանրության մոտ դժգոհության ալիք բարձրացնող ցանկացած քայլ ուղեկցվում է կա՛մ շեղող տեսարաններով, կա՛մ ժողովրդի սոցիալական վաթարացած վիճակը չնչին բարելավելու մասին հայտարարություններով: Հիշեցնեմ, որ կառավարությունն ընդամենը մի քանի ամիս առաջ նախատեսում էր թոշակները բարձրացնել միայն 2023 թվականի հունվարին, սակայն Բերձորն, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնելու գործընթացին զուգահեռ հայտարարեց արդեն իսկ սեպտեմբերից թոշակները 2000 դրամով բարձրացնելու մասին, որը կրկին ավելի շատ նմանվում է իմիտացիայի, քան պետության սոցիալական պատասխանատվության»: Աղբյուրը` Ելենա Կիրակոսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
