Քարայրային Անիի գաղտնիքները
![]() Բոլորը, դեռ դպրոցական դասագրքերից, լավ գիտեն Անի մայրաքաղաքի հռչակի, բազմաթիվ ճարտարապետական գոհարների, առևտրական ու մշակութային խոշոր կապերի մասին: Սակայն քչերը գիտեն, որ մի քանի կողմից խոր ձորակներով շրջապատված Անին ունեցել է նաև քարայրային բնակատեղիներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից՝ որպես ապրելավայր։ Այդ քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, պահեստներ, խանութներ, տապանատներ, երկար ձգվող թունելներ: Անիի քարայրների ուսումնասիրությունն սկսվել է դեռ 20-րդ դարի սկզբներին, սակայն այսօր էլ շատ քիչ բան է հայտնի այդ համալիրների մասին, քանի որ անուշադրության են մատնված, սակայն դեռ 20-րդ դարի սկզբին այստեղ մի շարք ուշագրավ բացահայտումներ են կատարվել: Օրինակ, այս քարայրներից մեկում հայտնբերվել է Զաքարյանների օրոք Անիի մեծահարուստ իշխաններից մեկի՝ Տիգրան Հոնենցի տոհմական տապանատունը և եկեղեցին, վերջինս հատկապես ուշագրավ է իր որմնանկարներով: Թեև ժամանակի ընթացքում տապանատան գերեզմանները կողոպտվել են, սակայն, բարեբախտաբար, պահպանվել էր մի փոքրիկ աղջկա գերեզման, որը պեղվել է 1907թ-ին և այնտեղից գտնվել է աղջնակի մետաքսե, ոսկեթելով ասեղնագործված գեղեցիկ զգեստ, նուրբ շղարշով գլխաշոր՝ առյուծի և կորյունի ասեղնագործ պատկերով և թռչնապատկերներով զարդարուն բարձ: Ի դեպ, այս զգեստը ցուցադրվում է Հայաստանի Պատմության Թանգարանում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


