Թուրքիայի նախագահականը գիրք է հրատարակել, որի մեջ անդրադարձ կա Հայաստանին
![]() Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիրք է հրատարակել։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»-ը։ «Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»: Առաջին գլխում ներկայացված է տարածաշրջանային բախումները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը: Այդ շրջանակում նկարագրվել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները և դրանց արդյունքում ԹՀ-ում անցկացված հանդիպումները: Երկրորդ գլխում անդրադարձ է կատարվել ԹՀ-ի միջնորդական ջանքերին՝ ուղղված աշխարհում այնպիսի ճգնաժամերի լուծմանը, որոնք ծանր անդրադարձ էին ունենում բազմաթիվ երկրների վրա: Մասնավորապես խոսվում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում Թուրքիայի դերակատարման մասին: Երրորդ գլխում ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը: Չորրորդ գլուխը վերաբերում է Արևելյան Միջերկրականում իրավիճակին: Նշվել է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում պաշտպանում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից և հիմնված են արդարության վրա: Հինգերորդ գլուխը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածաշրջանային համագործակցության գործընթացներում Թուրքիայի բազմակողմանի նպաստը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները, Բաքվի և Թուրքիայի միջև ուղիղ (տրանսպորտային) կապի ապահովման ուղղությամբ ջանքերը և նախկին հակամարտության գոտիներն առևտրի համար վերաբացումը: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
