Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորավարժությունները
![]() Վրաստանում ԱՄՆ-ի հովանու ներքո մեկնարկել են «Արժանի գործընկեր-2022» բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության պաշտպանության նախարարությանը հղումով։ Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները սկսվել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի շքերթի հրապարակում։ «Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների զինվորականներին զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է [վրացական] պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին»,- նշում է գործակալությունը։ Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինծառայող, այդ թվում՝ Ադրբեջանից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուրքիայից և Էստոնիայից։ «Արժանի գործընկեր - 2022»-ին առաջին անգամ մասնակցում են Ճապոնիայի և Շվեդիայի զինվորականները։ Զորավարժությունները ղեկավարում է Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը, ինչպես նաև ԱՄՆ բանակի եվրոպական և աֆրիկյան հրամանատարությունը։ Զորավարժություններին աջակցում է Կրծանիսիում տեղակայված ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնը (JTEC): «Զորավարժությունների նպատակն է մեծացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների ուժերի համատեղելիությունը՝ ապահովելու կայունությունն ու անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին օպերատիվ գործընկերոջ կարգավիճակ է տվել Միջերկրական ծովում ծովային անվտանգությունն ապահովելուն միտված «Ծովային պահակ» օպերացիայի շրջանակներում։ Այս որոշումը դաշինքը կայացրել է այն բանից հետո, երբ Վրաստանի առափնյա պահպանության մարտավարական ստորաբաժանումները հաջողությամբ անցել են ՆԱՏՕ-ի 4-ամյա գնահատման ծրագիրը։ Գործողությունը միտված է «ծովում ահաբեկչական գործունեության հետ կապված ցանկացած փորձ» ճնշելուն։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
