Վրաստանում հայոց լեզվի դասաժամերի հաշվին ռուսերեն է դասավանդվում
![]() Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է վրացալեզու և ոչ վրացալեզու (հայկական, ադրբեջանական) հանրակրթական դպրոցների դասաժամերի քանակը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հատկանշական է, որ այս տարի ևս ոչ վրացալեզու դպրոցների, օրինակ՝ հայկական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզուն (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ) ընտրելու դեպքում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկային տրվելու է նվազագույն՝ շաբաթական 3 դասաժամ: Իսկ եթե դպրոցը չի ընտրում երկրորդ օտար լեզու, այդ դեպքում «Հայոց լեզու և գրականություն»-ը դասավանդվում է շաբաթական 5 դասաժամ: Ընդգծենք, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դպրոցներին նույնպես, նաև՝ ոչ վրացալեզու բոլոր դպրոցներին: Հարկ է նշել, որ Վրաստանի հայկական դպրոցների մեծ մասում՝ 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզու է ընտրվում ռուսերենը, հաճախ նաև գերմաներենը. ստացվում է, որ ռուսերենը կամ երկրորդ օտար լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի «հաշվին»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
