Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ԱԴԾ-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է Դուգինայի սպանության մեջ

661
Երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ., 16:18
ՌԴ ԱԴԾ-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է Դուգինայի սպանության մեջ

Օգոստոսի 20-ի երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է փիլիսոփա, «ռուսական աշխարհի» հայտնի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դուստր, լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Դուգինան վարել է մեքենա, որը պայթել է մերձմոսկովյան մայրուղիներից մեկում:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախնական վարկածով գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ «Հանցագործությունը նախապատրաստել և կատարել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Կատարողն Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ ծնված 1979թ., ով Ռուսաստան էր ժամանել 2022թ. հուլիսի 23-ին՝ 12-ամյա դստեր հետ: Վովկ Նատալյա Պավլովնան բնակարան էր վարձել այն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան: Հանցագործությունից հետո նա մեկնել է Էստոնիա»,- նշված է տեքստում, փոխանցում է РИА Новости-ն:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինան կապ չունի տեղի ունեցածի հետ: