«Շատ մեծ զգուշացում է եկել մեր ակումբին, ֆեդերացիային». «Փյունիկի» գլխավոր մարզչի խնդրանքը
![]() «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆի» դեմ առաջին խաղից առաջ խնդրանքով դիմել է երկրպագուներին. «Մեծ խնդրանք ունեմ երկրպագուներին, որոնք գալու են մարզադաշտ։ Ունենք-չունենք մի ստադիոն ունենք, որտեղ անցկացնում ենք մեր խաղերը։ Շատ մեծ զգուշացում է եկել մեր ակումբին, ֆեդերացիային, որ կարող են որակազրկել մեզ այս խաղերից, որովհետև երկրպագուների պահվածքը լինում է ագրեսիվ և ոչ կարգապահ։ Գուցե, երեխաները չեն հասկանում, թե ինչ խախտումներ են անում։ Խնդրում եմ ծնողներին, որ իրենք հետևողական լինեն։ 5,10, 15 հազար հոգու հնարավոր չէ վերահսկել միայն աշխատակիցներով։ Երկրպագուներն էլ մեկը մյուսին օգնելով, խրատ տալով կարող են թույլ չտալ, որ նման բաներ լինեն։ Ուղղակի շատ եմ խնդրում, պետք չէ։ Եթե ուզում են դուրս գալ խաղադաշտ, վազել, ապա ես խոսք եմ տալիս հաջորդ օրը կխնդրեմ այդ վազողները գան և քանի շրջան ուզում են իրենց հետ նաև ես կվազեմ։ Պաստառներ են պահում, մի հատ էլ ես պաստառ կպահեմ։ Բայց հաջորդ օրը։ Այդ օրը խնդրում եմ ոչինչ մի արեք»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
