«Ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վա՛յ, խաղողի գինն ընկավ, պատճառը կուզեմ՝ իմանան»․ Փաշինյան
![]() «Վերջին շրջանում մեզ համար ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի խաղողի արտադրության մեջ»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, իսկ առաջարկի համեմատ պահանջարկն էականորեն քիչ է, գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն էականորեն շատ է»,- նշեց նա։ «Մենք հիմա որոշեցինք, որ այգետնկման ծրագրով խթանենք միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարևոր և հեռանկարային ուղղություն է, և ամենևին էլ կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի», - ասաց վարչապետը։ «Տեսե՛ք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վա՛յ, խաղողի գինն ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան, թե ինչն է։ Սրա համար եմ ասում՝ պրոբլեմ կա։ Բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետև երբ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է», - հավելեց Փաշինյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
