Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ.

Կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

2565
Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 18:20
Կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացել է բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ մարզական կոչմանն արժանացել են սամբիստ Գրիգոր Բեկնազարյանը, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանն ու Գոհար Հարությունյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանը և Արթուր Զաքարյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Սպորտի վարպետի մարզական կոչման են արժանացել Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):

Կոչումները մարզիկ-մարզուհիներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Աղբյուրը`   ՀՀ ԿԳՄՍՆ