«Աշխարհի տնտեսությունն ուշքի չի գալիս հիմարագույն լոքդաուններից». Սուրեն Սահակյան
![]() «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի տնտեսությունը երկրորդ տարին ա՝ ուշքի չի գալիս կորոնավիրուսի ժամանակ իրականացված հիմարագույն լոքդաուններից։ Էսօր արդեն պարզ ա էն փաստարկների սնանկությունը, թե լոքդաունը կյանքեր կփրկի, քանի որ ալտերնատիվը պատերազմներից ու սովից ավելի մեծաքանակ մահերն են՝ որպես անխուսափելի տնտեսական խորագույն ճգնաժամի հետևանք։ Կառավարություններն առողջապահության ու սոցիալական ոլորտներում իրենց ձախողումները քողարկելու համար գնացին լոքդաունների։ Էսօր Բայդենի կառավարությունն ա Ռուսաստանի վրա բարդում իրենց երկրին ու ամբողջ աշխարհին սպառնացող տնտեսական անկումը, այնինչ Ռուսաստանը մեղավոր ա դրա խորացման համար, իսկ սկիզբը կորոնավիրուսի ժամանակ վարած հիմարագույն քաղաքականությունն էր։ Իսկ Հայաստանի կառավարման տնտեսական օղակների մասին ընդամենը կարելի ա ասել, որ ամենասկզբում Նիկոլ Փաշինյանի շուրթերով հայտնում էր, թե ճգնաժամերը հնարավորություն են ու Հայաստանը տնտեսության տասնյակ միլիարդանոց անկումից հետո վերականգնման մեջ փայ ա մտնելու ու շահած դուրս գա։ Տեսնե՞ս՝ ո՞վ էր, էլի, փառահեղ մտքի հեղինակը, դեռ պաշտոնավարո՞ւմ ա, թե՞ գնացել ա իր կարևոր գործերին»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
20411:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
39810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
41209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
15309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17709.11.2026, 13:36
