Բացառիկ դեպք, երբ հայ մարզիկը փոխում է ֆեդերացիան
![]() «Առավոտ»-ը գրում է․ «Հայկական ծանրամարտի ամենատիտղոսակիր ներկայացուցիչներից մեկը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, տեղափոխվում է Բահրեյնի հավաքական: Սա այն բացառիկ դեպքն է, որ մեր առաջատար մարզիկը փոխում է ազգային ֆեդերացիան և դա ողջունելի է: Բանն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում երկիրը միևնույն քաշային կարգում կարող է ներկայացնել առավելագույնը երկու ծանրորդ: Եվ ուրախալի է, որ Հայաստանի ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար սուր մրցակցություն է սկսվել գերծանր քաշային երեք հավասարազոր ծանրորդների՝ Վարազդատ Լալայանի, Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի միջև, որոնք եղանակ են ստեղծում համաշխարհային ծանրամարտում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար նրանցից մեկնումեկը կամ ստիպված է իջնել մեկ քաշային կարգ ներքև, ինչը անհնարին է, կամ պետք է նոր բարձունքներ նվաճելու մտքից և իրական հնարավորությունից հրաժարվի ու ավարտի մարզական կարիերան: Բարեբախտաբար, ստեղծվել է լավագույն տարբերակը: Գոռ Մինասյանն, անշուշտ, ֆեդերացիայի ղեկավարության և հավաքականի մարզիչների հետ խորհրդակցելով, ընդունել է Բահրեյնի ծանրամարտի ֆեդերացիայի առաջարկը: Գյումրեցի մարզիկը նպատակ ունի մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին և պատրաստվում է պաշտոնական մրցումներում պայքարել օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
