«Մշակութային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը». Համլետ Պետրոսյան
![]() Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը հազարավոր հին ու նոր հնավայրեր, քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, վանքեր, եկեղեցիներ ու կոթողներ ունի։ Դրանք մեր երկրի պատմական, մշակութային և գեղագիտական կերպարը ներկայացնում են ավելի, քան բավարար տեսքով։ Երբեմն նույնիսկ ավելին, քան դրա կարիքը կա, երբ նկատի ենք առնում հատկապես մերօրյա սնկակերպ աճող նորելուկները։ Մշակութային անշարժ-լանդշաֆտային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը, վերականգնմանը, խնամքին ու հանարհռչակմանը, հանրույթի, համայնքի, առանձին խմբերի, քաղաքացու և ժառանգության միջև ավելի սերտ, հոգատար ու խնայող փոխհարաբերությունների հաստատմանը։ Մշակութային ցանկացած գործընթաց ու նորարարություն օրենսդրորեն պիտի պարտավորված լինի հետևել նույն հոգատար ու խնայող սկզբունքներին։ Պարզ բաներ եմ գրում։ Ի՞նչն է խանգարում ստեղծել նույնքան պարզ ու հստակ մի հայեցակարգ, ընդունել օրենսդրական ակտեր ու կարգավորումներ և անշեղորեն կատարել այն։ Պատճառները շատ են։ Բայց կարծում եմ՝ դրան նախ և առաջ խանգարում են պետական մտածողության պակասը, մասնագիտական հսկա ներուժի անկազմակերպ վիճակն ու վարչարարական անտանելի մեխանիզմներն ու պրակտիկաները։ Եթե կա նպատակի հստակ գիտակցումը, դրանից բխող խնդիրների սահմանումը, դրանց խանգարող թերությունների գույքագրումը, մնում է միայն քաղաքական կամքը։ Միայն և միայն քաղաքական կամքը։ Քաղաքական կամք, որով երբեք աչքի չեն ընկել անկախության ավելի քան երեսնամյա հնարավորությունները մսխած իշխանությունները»։ Աղբյուրը` Համլետ Պետրոսյան |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
