Ալաշկերտը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում
![]() Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն գրոհներում բացակայում էր սրությունը։ Խաղակեսի առաջին հատվածն ավելի շատ անցավ մրցակցի կիսադաշտում, իսկ հյուրերը շեշտը դրել էին հակագրոհների վրա և կարողացան մեկ-երկու քիչ թե շատ վտանգավոր հակագրոհ անցկացնել։ 25-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը։ Տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը։ Խփած գոլից հետո երևանյան թիմն ավելի շատ սկսեց խաղալ գնդակով ու ավելի վստահ գրոհել, իսկ հյուրերը առիթը բաց չէին թողնում հակագրոհելու։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և այն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկիզբը հարուստ չէր վտանգավոր պահերով։ 58-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Չանչարևիչը վերջին պահին սահանկումով գնդակը հանեց դիմային գծից։ Խաղի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով ու ավելի կոշտ պայքարում։ Երկու թիմերն էլ կարող էին գոլ խփել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։ Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Մալթայում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
