Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը
![]() Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ: Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը հայկական ծիրանափողն ու նրա մեղեդին բարձրացրել և միջազգային մակարդակի է հասցրել՝ հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
|

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
