Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Ստիպված եմ կարճ պատմական էքսկուրս կատարել»․ Արման Աբովյան

590
Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 11:06
«Ստիպված եմ կարճ պատմական էքսկուրս կատարել»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Քանի որ Հայաստանի իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչները «միանգամայն պատահաբար» թուրք-ադրբեջանական օկուպանտների հետ միասին փորձում են ինչ-որ անհասկանալի ու կեղծ փաստարկներով արդարացնել Բերձորի ակնկալվող հանձնումը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ, ես ստիպված եմ կարճ պատմական էքսկուրս կատարել և համառորեն խնդրել թուրք-ադրբեջանական լոբբիստներին և նրանց համախոհներին դադարել անգրագետ հիմարություն դուրս տալ։
...
Մեջբերում, որը վերջերս հնչել էր Հայաստանի խորհրդարանի պատերից ներս՝ իշխանական պատգամավորի կողմից։
«Զիջում են այն, ինչը քոնը չէ։ Բերձորն ու Աղավնոն պատմականորեն մեր տարածքները չեն եղել»։
...
Բերձորի և Աղավնոյի պատմության համառոտ պատմական տեղեկատվություն․
780-585 մ.թ.ա – եղել է Ուրարտուի կազմում;
585-330 թթ մ.թ.ա. – եղել է հայկական սատրապության կազմում;
330 մ.թ.ա - 428 մ.թ – եղել է Մեծ Հայքի կազմում (Սյունիքի մարզ);
428 - 640 թթ – եղել է հայկական մարզպանության կազմում;
640 - 880 թթ - եղել է Հայկական Էմիրության կազմում;
880-1045 թթ - եղել է Անիի հայկական թագավորության կազմում;
1045 - 1170 թթ - եղել է հայկական Սյունյաց թագավորության կազմում;
1201 - 1380 թթ - եղել է Հյուսիսային Հայաստանի իշխանության կազմում;
1380 - 1750 թթ - եղել է հայկական Քաշաթաղի մելիքության կազմում;
1750 - 1813 թթ - եղել է օտար խանի իշխանության տակ (այս ընթացքում քրդերը վերաբնակեցվել են այստեղ, շատ հայեր փախել են այս հողերից);
1813-1918 թթ - եղել է Ռուսաստանի Զանգեզուրի գավառի կազմում;
1918-1920 թթ - եղել է Հայաստանի կազմում;
1920թ.- այստեղ ներխուժած թուրքական զորքերի կողմից կազմակերպվեց հայ բնակչության ջարդ;
1923-1930 թթ - եղել է ԽՍՀՄ Քրդստանի գավառի կազմում (ԽՍՀՄ տիրապետության տակ);
1936 - Ի. Ստալինի հրամանագրով քրդերն ու հայերի մնացորդները տեղահանվեցին Միջին Ասիա, նրանց փոխարեն վերաբնակեցվեցին ադրբեջանցիները;
1992-2022 թթ - եղել է հայկական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում։
Բերձորի և շրջակայքի Հայ Առաքելական Եկեղեցիների ցանկ
Ծիծեռնավանք - IV-VI դարերի հայկական վանք;
Ստունիս - Х դարի հայկական եկեղեցի, Շալվա գյուղ;
Վարազգոմ- X-XI դարերի հայկական եկեղեցի, Միրիկ գյուղ;
Մկնատամի Խաչ - XII-XIII դարերի հայկական եկեղեցի, Միրիկ գյուղ;
Սուրբ Գևորգ - հայկական եկեղեցի, 1517 թ.;
Կաթոսավանք - հայկական եկեղեցի, 1567 թ.;
Պողոս-Պետրոս - հայկական եկեղեցի, 1611 թ., Շալվա գյուղ;
Սուրբ Ստեփանոս և Հռիփսիմե - XVII դարի հայկական եկեղեցի;
Սուրբ Մինաս - հայկական եկեղեցի, 1673 թ;
Սուրբ Աստվածածին - հայկական եկեղեցի, 1682 թ., Միրիկ գյուղ;
Վակունիս - XVII դարի հայկական եկեղեցի, Միրիկ գյուղ;
Խոչանց - XVII դարի հայկական եկեղեցի;
Նոր Ստունիս - XVII դարի հայկական եկեղեցի, Շալվա գյուղ։
Բացի եկեղեցիներից, այստեղ՝ Բերձորի շրջակայքում, կա 14-17-րդ դարերի միջնադարյան ընդարձակ հայկական գերեզմանոց։
Հատկանշական է նաև հայոց իշխան Հայկազ Պռոշյանի (15-16-րդ դդ.) ապարանքը, որը նույնպես գտնվում է Բերձորի շրջակայքում։
Եվ կարելի է նշել նաև 15-րդ դարի բերդը, որը թուրքերն անվանել են «Գյավուր-կալա» (անհավատների բերդ, այսպես եկվոր թուրքերը անվանում էին մեզ՝ հայերիս):
Բերձորն ու շրջակայքը թանգարան է բաց երկնքի տակ։ Մեր, հայոց պատմության թանգարան։
Իսկ բուն հայերեն «Բերձոր» բառն առաջին անգամ գրավոր հիշատակվել է դեռևս 7-րդ դարում, երբ բուն Բերձորն ու նրա բոլոր թաղամասերը Հայաստանի կազմում էին։
...
Իմիջիայլոց, այն շինծու թրքահաճո «պատմական» տրամաբանության ներքո, որով սրանք հանձնում են Բերձորը, կարելի է նույնպես հանձնել Երևանը, Վարդենիսը կամ Սիսիանը, չէ՞ որ իրենց թուրք-ադրբեջանական «բարեկամները» նույնպես հայտարարում են, որ ամբողջ Հայաստանի տարածքն իրենցն է»։

Աղբյուրը`   Արման Աբովյան