Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ
![]() Հայաստանի բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Սան-Մարինոյի հետ: Մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը փոքր-ինչ առավելություն ուներ՝ 26:19: Երկրորդ քառորդում Հայաստանի ընտրանին մեծացրեց առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 42:30 հաշվով՝ ի օգուտ Հայաստանի ազգային ընտրանու: Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց չնչին առավելությունը և հաղթեց 78:66 հաշվով: Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հուլիսի 1-ին կկայանան քառորդ եզրափակիչների հանդիպումները: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 2-ին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
