Առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը
![]() ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք՝ Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը: Նա ամբողջ 10 միավոր հետ է թողել իր մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին: Վահագն Դավթյանն էլ 85 միավորով է լավագույնը ճանաչվել օղակների վրա վարժությունում՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում հայտնված թուրք մարզիկին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
