Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար

799
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 16:48
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ալիքում հայտնել է, որ Ուկրաինան վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար՝ «որպես ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հակազդում»: «Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին հակազդելու համար, նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ռուսաստանի քաղաքացիների՝ Ուկրաինայի տարածք մուտքի ռեժիմի վերանայման հարցը»,- նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ նախարարների կաբինետի որոշումից հետո, վիզային ռեժիմը կսկսի գործել 2022 թվականի հուլիսի 1-ից։