Փաշինյանի՝ ֆուտբոլի մասին միտքը ծիծաղ է առաջացրել դահլիճում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը և զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից: Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը և ֆեդերացիան աշխատանք են անում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
