Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանը ցանկանում է բնակիչներին փակել Մարիուպոլում՝ խոլերայի վտանգի պատճառով

704
Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 18:48
Ռուսաստանը ցանկանում է բնակիչներին փակել Մարիուպոլում՝ խոլերայի վտանգի պատճառով

Ռուսական զորքերը ցանկանում են փակել ելումուտը բռնազավթված Մարիուպոլ՝ խոլերայի հնարավոր բռնկման պատճառով։ Այս մասին հայտնել է քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական իշխանությունները նախատեսում են հիվանդ ռուս զինվորականներին ուղարկել Ռուսաստանի ինֆեկցիոն բաժանմունքներ։ Մասնավորապես, ըստ Անդրյուշչենկոյի, առաջին հիվանդներին արդեն պատրաստ են ընդունել Դոնի Ռոստովում:

««Խոլերա» բառն իսկապես հնչում է ոչ միայն ԱՀԿ-ում, այլև քաղաքի ներսում՝ օկուպացիոն իշխանությունների և նրանց կուրատորների կողմից։ Ուստի քաղաքը փակվում է, և դա մեզ համար շատ տխուր է, քանի որ բոլոր հնարավոր սցենարներից, մեր կարծիքով, համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանը ընտրել է ամենացինիկը. պարզապես փակել մարդկանց քաղաքում, ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա. ով ողջ կմնա, ողջ կմնա»,- ասել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականը։

Նա նաև ահազանգել է քաղաքում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին։ Անդրյուշչենկոյի խոսքով՝ բնակիչները խմելու ջուր են ստանում «լավագույն դեպքում» երկու օրը մեկ անգամ, իսկ հուլիսի 1-ից միայն թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան հույս դնել մարդասիրական օգնության վրա։ Հուղարկավորությունների հետ կապված իրավիճակը նույնպես վատթարանում է. «Մահացածների դիակների վերաբերյալ Մարիուպոլի իրողությունները դժվար է փոխանցել։ Քաղաքն այնպիսին է դարձել, որ ամենուր դիակներ կան, մահացածների դիակներ, որոնք դիզված են, քանի որ օկուպանտները չեն կարողանում գլուխ հանել նման խելագար քանակությունից։ Չկա բավարար ուժ նույնիսկ նրանց զանգվածային գերեզմաններում թաղելու համար»: Ավելի վաղ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն ասել էր, որ մինչև տարեվերջ քաղաքում ավելի քան 10,000 մարդ կարող է մահանալ հիվանդությունների և անտանելի պայմանների պատճառով. զավթիչները Մարիուպոլը վերածեցին միջնադարյան գետտոյի: Այսպիսով, մահացությունը դեռ շատ կլինի: Առանց դեղորայքի և բուժօգնության, ջրամատակարարման և կոյուղու վերականգնման քաղաքում համաճարակներ կսկսվեն»։

ԱՀԿ-ն նաև զգուշացրել է քաղաքում խոլերայի բռնկման վտանգի մասին։ Մայիսի կեսերին ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը Կիևում կայացած մամուլի ասուլիսում բարձրաձայնեց համապատասխան մտահոգությունները. «Խմելու ջրի պակաս. սա հսկայական սպառնալիք է բազմաթիվ վարակների, այդ թվում՝ խոլերայի տարածման համար»։ Կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստում է խոլերայի համար նախատեսված փաթեթներ և պատվաստանյութեր Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի բնակիչների համար: