«Վրաստանը չի վերադարձնի Հարավային Օսիան և Աբխազիան ռազմական ճանապարհով». Զուրաբիշվիլի
![]() Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը չի օգտվի ուկրաինական պատերազմից՝ ռազմական ճանապարհով իր տարածքները վերադարձնելու համար, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն։ «Սա ակնհայտ է, ևս մեկ ռուսական ապատեղեկատվություն»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ «Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ Աբխազիայի և Ցխինվալիի մեր քաղաքացիներին. հաստատում եմ, որ Վրաստանը ձեր դեմ պատերազմով և ուժով ոչինչ չի ծրագրում։ Այսօր բոլորի համար պարզ է, թե որ երկիրն է սպառնում իր հարևանների ինքնիշխանությանը, ինքնությանը, կյանքին։ Եվ սա Վրաստանը չէ։ Մենք ձեզ առաջարկում ենք ձեր լեզվի, ինքնության, պատմության, մշակույթի ազատություն, հարգանք և պաշտպանություն»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլին Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ռուսական հերթական սադրանքն ու անեքսիայի սպառնալիքն է անվանել։ «Մենք չենք կարող Ռուսաստանին թույլ տալ ևս մեկ ճակատագրական սխալ թույլ տալ և կրկին անտեսել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։ Սա անպատասխան չի մնա և կառաջացնի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- հավելել է Զուրաբիշվիլին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
