«Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ». Արուսյակ Ջուլհակյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի գրառումը․ «Երեկ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել առաջին տիեզերական արբանյակը: Սա անչափ կարևոր իրադարձություն է, թեպետ ուշացած: Ինչևէ, ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման առումով տասն անգամ զիջում էր Ադրբեջանին: 2017 թվականին Ադրբեջանն արդեն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական: Առաջին արբանյակն Ադրբեջանը Երկրի ուղեծիր էր հասցրել դեռևս 2013 թվականին, մինչ մենք ուրախանում էինք Ռոդենի արձանիկի ձեռքբերմամբ և Երևանի կենտրոնում տեղադրմամբ: Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ: Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն այդ արբանյակների միջոցով Ադրբեջանը, կարելի է ասել, օնլայն ձևաչափով հետևում էր ՊԲ զորքերի տեղաշարժին, ինչի մասին նաև հպարտությամբ խոսել է Ալիևը պատերազմից հետո: Ավելորդ է ասելը, թե ինչ առավելություն է տվել այս հանգամանքն ադրբեջանական զինված ուժերին: Ինչևէ, Հայաստանն արդեն ունի արբանյակ, և սա վստահաբար վերջինը չի լինելու: Սխալներն ուղղելու, չարվածն անելու համար ջանք և եռանդ չպետք է խնայենք»: Աղբյուրը` Արուսյակ Ջուլհակյան |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
