Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինան պատրաստվում է ռազմական ճանապարհով ապաշրջափակել Մարիուպոլը». Զելենսկի

1167
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 19:42
«Ուկրաինան պատրաստվում է ռազմական ճանապարհով ապաշրջափակել Մարիուպոլը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մարիուպոլի՝ ռազմական ճանապարհով ազատագրման նախապատրաստման մասին, հայտնում է РБК-Украина-ն։

«Կա ապաշրջափակման ռազմական ճանապարհ: Դրան պետք է պատրաստվել և մենք պատրաստվում ենք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Մարիուպոլի ապաշրջափակման այս տարբերակի իրականացման համար անհրաժեշտ է գործընկերների օգնությունը։ Նա պարզաբանել է, որ զենք է անհրաժեշտ, և իրենք արդեն աշխատում են այդ ուղղությամբ։

Զելենսկին հավելել է, որ Մարիուպոլն ազատագրելու երկրորդ ճանապարհը դիվանագիտական ​​է։ Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ նման փորձեր արդեն արվել են, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջոցով։

«Մինչև դա արվի, մենք ռուսներին առաջարկել ենք բոլոր տարբերակները»,- ընդգծել է Զելենսկին։