Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բռնակցված Սևաստոպոլում հրաժեշտ են տվել «Մոսկվա» հածանավին և նրա անձնակազմին

867
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 21:18
Բռնակցված Սևաստոպոլում հրաժեշտ են տվել «Մոսկվա» հածանավին և նրա անձնակազմին

Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում տեղի է ունեցել նախօրեին Սև ծովում խորտակված «Մոսկվա» հրթիռային հածանավի հրաժեշտի արարողությունը, հայտնում է BBC-ն:

Արարողությանը ներկա են եղել ռազմածովային ուժերի վետերաններ և քահանա։ Սգո ծաղկեպսակներից մեկի վրա տեսանելի է ժապավեն՝ «նավին և նավաստիներին» մակագրությամբ։

Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խորտակված հածանավի անձնակազմը տարհանվել է՝ չհստակեցնելով, թե քանի մարդ է գտնվել դրա վրա։

Ուկրաինական կողմը պնդում է, որ փոթորկի պատճառով «Մոսկվա»-ի անձնակազմին չի հաջողվել տարհանել։

Բռնակցված Սևաստոպոլում հրաժեշտ են տվել «Մոսկվա» հածանավին և նրա անձնակազմին
Բռնակցված Սևաստոպոլում հրաժեշտ են տվել «Մոսկվա» հածանավին և նրա անձնակազմին