«Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական հրթիռով
![]() «Մոսկվա» հրթիռային հածանավը, որը հրդեհից հետո խորտակվել է Սև ծովում, խոցվել է ուկրաինական հականավային հրթիռով, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան աղբյուրին։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցը չի կարողացել ասել, թե ուկրաինացի զինվորականները ստույգ ինչ զինատեսակ են օգտագործել։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն, պնդել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռներով։ Փենթագոնում WP-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ պայթյունը «Մոսկվա» հածանավում տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ նավը գտնվում էր Օդեսայից մոտ 75 ծովային մղոն հեռավորության վրա։ Ապրիլի 14-ին Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նավի վրա, իրոք, պայթյուն է տեղի ունեցել, սակայն ինչն է դրա պատճառը, դեռևս հայտնի չէ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հածանավի վրա անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչից էլ զինամթերք է պայթել։ Ապրիլի 15-ի գիշերը ՊՆ-ն հայտնել է, որ նավը կորցրել է կայունությունը և խորտակվել փոթորկի ժամանակ քարշակման ժամանակ։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
