ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Ուկրաինայի ավիացիոն կառավարման կենտրոնի ոչնչացման մասին
![]() Կիևի մարզում գտնվող Վասիլկովի ռազմական օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիայի և հակաօդային պաշտպանության նախազգուշացման և վերահսկման կենտրոնը, հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայորը Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ զինվորականները հարձակվել են նաև Նիկոլաևի արվարձանում գտնվող Բալովնոյե օդանավակայանի վրա՝ ոչնչացնելով ինքնաթիռների կայանատեղին և վառելիքի պահեստավորման կետը։ Բացի այդ, Կոնաշենկովը հայտարարել է Կոնստանտինովկայում (Նիկոլաևի շրջան), Սլավուտայում (Ռիվնեի շրջան) և Տերնոպոլում վառելիքի պահեստարանների ոչնչացման մասին։ «Այդ օբյեկտներից վառելիք է մատակարարվել ուկրաինական զորքերի խմբերին Նիկոլաևի և Դոնեցկի ուղղություններով»,- հավելել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
