Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Վրաստանից ժամանած կամավորներն այրում են օրկերի լաթերը». Գերաշչենկո

635
Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 20:06
«Վրաստանից ժամանած կամավորներն այրում են օրկերի լաթերը». Գերաշչենկո

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր թելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Վրաստանից ժամանած կամավորներն այրում են օրկերի փախուստից հետո մնացած կեղտոտ լաթերը:

Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Աջարիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ»:

Նշենք, որ Ուկրաինա ռուսական հարձակումից հետո ռուս զինվորներին Ուկրաինայում սկսել են զանգվածաբար անվանել օրկեր: Օրկերն առասպելական արարածներ են, որոնք բնութագրվում են անկազմակերպվածությամբ, անմաքրությամբ, մեծ քանակով, ինչպես նաև՝ չափազանց ցածր ինտելեկտով և մարդկության հանդեպ անսահման չարությամբ: