Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ինչպես են ուկրաինական ուղղաթիռները հրթիռակոծում ռուսական նավթաբազան ու հեռանում

699
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 13:48
Ինչպես են ուկրաինական ուղղաթիռները հրթիռակոծում ռուսական նավթաբազան ու հեռանում

Սոցցանցերում հայտնվել է տեսահսկման տեսախցիկից արված տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են վաղ առավոտյան երկու ուղղաթիռներ կրակում նավթի պահեստի վրա։

Ինչպես են ուկրաինական ուղղաթիռները հարվածում ռուսական նավթաբազային

Սոցցանցերում նաև տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է ուկրաինական զորքերի ուղղաթիռների ենթադրյալ թռիչքը Մայսկի և Ռեպնոյե գյուղերի վրայով՝ ցածր բարձրության վրա: Տեսանյութը նկարահանվել է այն բանից հետո, երբ ռուսական Բելգորոդի նավթային պահեստը հարձակման է ենթարկվել։

Ինչպես են ուկրաինական ուղղաթիռները հեռանում Բելգորոդից՝ ռուսական նավթաբազան պայթեցնելուց հետո

Ավելի վաղ հայտնել ենք, որ ուրբաթ առավոտյան Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին. նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառն ուկրաինական երկու ուղղաթիռների խոցումն է, որոնք ներխուժել են Ռուսաստանի օդային տարածք ցածր բարձրության վրա։