Պայթյուններ ու հրդեհ՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդ քաղաքի նավթաբազայում
![]() Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա պնդում է, որ հրդեհն սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի պատճառով։ Տուժել է բազայի երկու աշխատակից, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Նավթի պահեստը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, ողջ անձնակազմը տարհանվել է: «Նավթի պահեստում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան... Բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- ասված է նահանգապետի հայտարարությունում։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնել են, որ նավթի պահեստում վառելիքով տանկեր են բռնկվել։ Բարդության երկրորդ աստիճանի հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Բելգորոդը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, իսկ Խարկովից 60 կմ հեռավորության վրա, որը պատերազմի առաջին օրերից ռմբակոծվում և գնդակոծվում է ռուսների կողմից։ Այս շաբաթ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի տարածքում։ Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունեցել զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով: Զոհեր կամ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում չկան։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
