«Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, Ադրբեջանի քաղաքացիները՝ 5»․ Ս. Թովմասյան
![]() «ՀՀ-ում գույք ձեռք բերելու վերաբերյալ կարգավորումներն այնպիսին են, որ ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Եթե չեմ սխալվում, 2002-ից սկսած, այսինքն՝ իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք ընդամենը 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից»,- ասել է նա: «Երբ Ադրբեջանի քաղաքացիներն այստեղ գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն մեզ մոտ ստանում են համապատասխան ճամփորդական անձնագիր: Այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում ձեր բոլոր մտավախությունները փարատվում են: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 հոգի են»,- հավելել է պաշտոնյան: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
